Jump to content

Կրակիր ինձ վրա քո աչքերով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Կրակիր ինձ վրա՝ քո աչքերով։
Եվ ես
մեռած տեղից կելնեմ։
Դու
ինչքա՜ն վատն ես,
գրեթե՝ անտանելի,
եւ
ես էլ նույնքան վատն եմ,
մի մազ՝ ոչ դես, ոչ դեն։
Սիրուց ծնված
երկվորյակներ։
Եվ ինչքան լավն է աշխարհը։
Եվ այնքան սիրում է մեզ
         աշխարհը,
որ աշխարհում վատը միայն մենք ենք,
երկուսով,
էլ ուրիշ, ուրիշ ո՛չ ոք...
Եվ այնքա՜ն լավն ես դու,
այնքան անտանելի լավն ես դու,
որ քիչ է մնում
ինքս էլ համարյա լավը լինեմ։
Կրակիր, կրակիր՝ ինչով կարող ես։