Ասեք, ո՞ր պատն է, որ վրան չունի
հետքը ճակատիս-
պատկեր՝ թռիչքում բացված թռչունի։
Այն ո՞ր ճամփան է, որ չունի վրան
հետքը իմ արյան-
չքերվող երբեք՝ որպես սրտի խալ։
Այն որ երկինքն է, որ չի կրում դեռ
հետքը մորմոքիս-
աչքերիս ծուխը միշտ ելնում է վեր։
Այն ո՞ր... Լռում եմ։ Թե ինձ երբեւէ
փորձեք նկարել-
նայեցեք պատին, ճամփին, երկնքին։