Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի Գրիգորիս կաթողիկոսէ — Գանգատ առնեմ սիրով քեզ
Գանգատ առնեմ սիրով քեզ,
Թէ միտ դընես ու լըսես,
Զծառայս քո անտես չառնես,
Զխորհուրդ սըրտիս յայտնեմ քեզ:
Րաբունաբար խըրատես,
Զյիմարս ի յիմաստ ածես,
Զցրուեալս դարձեալ ժողովես
Թևօքըդ քո ամփոփես:
Ի քէն թէ զիս բաժանես
Ի այլ զքո գերիս ոչ յիշես,
Յինէն զերեսըդ շրջես,
Զիա՞րդ կենդան կենամ ես:
Գիշերըն մինչ ի լուս ես,
Տապիմ և տոչորիմ ես,
Վախեմ թէ մեռանիմ ես
Ի քէն հեռի և անտես:
Որպէս ըզջուր գնամ ես
Ի ի տեղ դադար չառնում ես,
Ղարիպ կենօք շրջիմ ես,
Կեանքս է հարամ, թէ գիտես:
Րամից եղբարց պարծանք ես,
Զամենեսեան ըսփոփես,
Ընդէ՞ր արիր զիս անտես,
Որ հանապազ տանջիմ ես:
Իմ կեանքս է դառն ու դիժար,
Ողբամ ես միշտ ւ անդադար,
Մեղօք եմ վիրաւորեալ,
Անկեալ ի յախտ չարաչար:
Սաստիկ սըրով խոցեցայ
Ի բանսարկուէն անխընայ,
Յարատ նայիմ յարակայ
Հոգիս կըրկին ախտանալ:
|
|
էղբարք առ ձեզ պաղատիմ,
Թողութիւն խնդրէք վասն իմ,
Բազում յանցանս ես ունիմ,
Տարակուսեալ զի՞նչ լինիմ:
|
|