Jump to content

Ի սրտակտուր մահ մտերմիս Միսաք Մանուկյանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ի սրտակտուր մահ մտերմիս Միսաք Մանուկյանի

Ի ՍՐՏԱԿՏՈԻՐ ՄԱՀ ՄՏԵՐՄԻՍ

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

Ընկերացանք իրեն ողբով, արցունքով,
Անոր ալ մինչ ընկերացանք շիրմին քով,
       Ու մենք դարձանք միայնակ։
Իզուր կարծեմք ալ գեթ յուր սուգ պահել սև,
Ոչ արտասուք, ոչ մը պիտ կա մշտատև,
       Շա՜տ, թե պահեմք հիշատակ։

Մատյա՛ն սըգո, զոր մարդ կոչե Ապագա,
Որուն ամեն էշերն կարդալ կը բաղձա,
       Ես քեզ վախեմ թղթատել.
Ինձ տրված չէր բարեգուշակ լինել բնավ
Եվ ոչ իսկ այժմ, ի սրտակցիս մահուն քավ
       Ուղղել գըլուխս անընտել։

«Ո՞վ կը կարծեր, ո՜վ Տեր», հարցո՜ւմ մը ահեղ,
Զոր շարունակ կարծեմք կրկնել վերջին հեղ,
       Բայց ափսոս այս է բախտ մեր.
Որ Վաղն՝ անդեն աղետներով բեղմնավոր
Դարձյալ գոչել տա մեր սրտին սըգավոր,
       «Ո՛վ Տեր, և զայս ո՞վ կարծեր»։

Ո՜հ, ո՞վ կարծեր, երբ մեք ըզշուրջ նույն հասակ,
Նույն խանդն ավյուն ունեինք, նույն ըզփափագ

       Ու նույն իղձեր սրտաբուխ,
Թէր Միսաքին արև այսքան կարճատև,
Թե հողն հանգչեր պիտի հասակ բարեձև,
       Ու զիս թողուր չոր գըլուխ։

Ձըմեռն ամբողջ մահճին մեջն էր անցուցեր,
Բայց գարնան հետ դարձան կենաց նոր հույսեր
       Յուր խուլ ցավին դեմ անբույժ,
Եվ երբ խաբված մեք սրտաթունդ ամենքնիս
Բըժըշկության հարցընեինք ավետիս,
       Մեզ յուր մահվան տրվին գույժ։

Է՜հ, թող ծաղկունք ամեն գարնան դեռափթիթ
Որք զարդ դարձան լեռ նոր գոցված դամբանիդ
       Թոռմին վաղիվ, ո՛ Միսաք,
Ու ետ դառնա, դառնա անդարձ ու անհետ
Այդ կարոտյալ գարունն քեզի մահավետ,
       Որ դագաղիդ ետ պըսակ։

Ո՜վ չէր լըսած լեզուն ազատ ու արի
Եվ ո՜վ ճանչցած չէր սիրտն ազնիվ ու բարի
       Հայրենասեր Միսաքին,
Նա կը մեռնի ու բարեկամք կարտասվեն,
Ու մտերմաց արտոսր, գիտեք թե իրեն
       Մարգարիտներ են անգին։

Դու գացեր ես արդեն ցրտին հողուն տակ.
Ես հոս ջանամ առնուլ քեզմե օրինակ,
       Քեզմե, ո՛ իմս հարազատ.
Եվ այն աղոթն զոր շիրմիդ վրա կընեմ ես,
Խնդրե հերկնից որ Հայ մայրերն, Քո մոր պես
Շատ Միսաքներ ծընին, շատ։

<1883>