Jump to content

Լավ վերաբերմունք դեպի ձիերը (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 287 ]

ԼԱՎ ՎԵՐԱԲԵՐՄՈԻՆՔ ԴԵՊԻ ՁԻԵՐԸ

Դոփելով, սմբակները
Երգում էին կարծես․
— Գրիբ
— Գրաբ
5 — Գրոբ
— Գրուբ։
Քամուց լիզված,
Սառցոտ
Սահում էր փողոցը։
10 Ձին
Հանկարծ
Սալթաքեց —
Հավաքվեցին նրանք
Եվ ընկավ հրհռոցը։
15 Նրանք, որոնք անգործ
Թրև էին տալիս —
Հավաքվեցին։
Ծիծաղ։
— Ձի՛ն ընկավ։
20 Ձի՛ն։
Ծիծաղում էր փողոցը․
Միայն ես
Չխառնեցի իմ ձայնը այդ ոռնոցին անձուկ։

[ 288 ]

Մոտեցա ու տեսնում եմ․․․
25 Ձիու աչքերը...
Փողոցը շրջվել է —
Հոսում է նրանցում...
Մոտեցա ու տեսնում եմ․—
Կաթիլ առ կաթիլ
30 Արցունքը
Հոսելով մռութից
Թաքնըվում է բրդում։
Եվ ինչ—որ ընդհանուր
Անասնական թախիծ
35 Իմ մեջ ծփաց հանկարծ
Եվ հորդեց դուրս
<<— Ձի՛,
Հարկավոր չի՛ .
Մտի՛կ տվեք ինձ,
40 Ինչո՞ւ եք դուք կարծում, որ վատ եք

նրանցի՛ց էլ։—


Մանկի՛կս,
Բոլո՛րս էլ
Ձիեր ենք մի քիչ.
Մեզանից ամե՛ն մեկը իր տեսակի մի ձի է»։
45 Կարելի է
Ձեր ձին
Կարիք է՛լ չուներ դայակի․
Կարելի է խոսքե՛րս իսկ
Տափակ թվացին նրան,—
50 Ձին
Սակայն
Կանգնեց հանկարծ ոտքի,
Խրխնջաց —
Ու գնաց։
55 Խաղացնում էր պոչը

[ 289 ]

Մանկան պես ուրախ էր։
Ուրախ մսուրն հասավ,
Պոչը շարժեց։
Եվ թվում էր նրան,
60 Թե ինքը — քուռակ է․
Արժե ապրել կյանքում
Եվ աշխատել արժե։