Jump to content

Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Լաց, լաց մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին…
Օտար դաշտերում, պաղ կյանքերի մեջ
Ընկնում են անվերջ,
Վաղաժամ մեռնող թերթերի նման
Թափվում են անձայն…
Նոցա արյունից կվառվի մի օր
Վրեժն ահավոր,
Նոցա խոսքերր նորից կըհնչեն,
Կռվի կըկանչեն…
Կըլինի մի օր` զայրույթը կարող,
Երկինք, ծով ու հող…
Լաց, լաց, իմ մուսա, մարդիկ չլացին
Անհայտ ընկածին,
Եվ քո երգերում, և տխուր լացում
Կոչիր հատուցում։