Jump to content

Լեզուն սուտլիկ, սիրտը՝ խաբկան, գարուն է՝ յարս չեկավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
բնագիր
Դիլի յալան, քովլի խայան. յազա բարի՝ գելմադի

Դիլի յալան, քովլի խայան. յազա բարի՝ գելմադի,
Խիյալինդա ջան արիդուր, ուզա բարի գելմադի,
Ղասամ իչտում սար ուստինա, սոզա բարի գելմադի,
Նազլու յարա մեհման էթտում, բըզա բարի գելմադի:

Նամա յազդում յար յանինդա. ման սանա ղուլամ՝ դեմիշ,
Տոլանեիմ փարվանա թաք. ղարիբ բըլբուլամ՝ դեմիշ,
Բաղչա չիչագ չոխ օլուր [տուր], չունքի ման գուլամ՝ դեմիշ,
Ջափա չաքտում, բաղ բեջարդում՝ թազա բարում գելմադի:

Գեյմիշ յաշըլ, աբի, խունի, բիր այրի ռանգամ՝ դեմիշ.
Սոյլար իլահի, մուխամազ, բիր այրի հանգամ՝ դեմիշ.
Չալուբ սանթուր, քամանչասին, մեթիբարու չանգամ՝ դեմիշ,
Սե թայիար մաշղուլ օլմիշ, սազա բարում գելմադի:

Ղուրմիշտի էշխ տոլու չադըր, աշուղ օլան բանդ օլմիշ,
Յար մանի յախտի, յանդուրդի, բու նա՛ բաբաթ անդ օլմիշ,
Սոյլար շիրին, դիլի շաքար, նա աջաիբ ղանդ օլմիշ,
Լաբլարընդա բալ բուլաշմիշ, մազա բարում գելմադի:

Յար օզի հուրիդան բիթմիշ, ասլին ալդում բինադան,
Բարմաղինդա ղըզըլ ուզուգ, էլ բոյանմիշ խինադան,
Չանգլու-փիրում բեյլա վերմիշ. գե՛լ, սոյլաշաղ մինադան,
Սա՛յաթ-Նովա, չաք խեյիխաթ. յազա բարում գելմադի:


Էս իլահի Արութինի ասած է:

թարգմանություն
Լեզուն սուտլիկ, սիրտը՝ խաբկան, գարուն է՝ յարս չեկավ

Լեզուն սուտլիկ, սիրտը՝ խաբկան, գարուն է՝ յարս չեկավ,
Մտածմունքից սիրտս մաշվեց, նազան յարս տես չեկավ,
Գլխովս ես երդում կերա, չհավատաց ու չեկավ,
Գոզալ յարին հյուր կանչեցի, չլսեց ու տես չեկավ:

Թուղթ գրեցի էն սիրունին. «Քո ըստրուկն եմ, արի՛,
Պտույտ կգամ թիթեռի պես, պանդուխտ հավքն եմ, արի՛,
Պարտեզը ծաղկունքով լիքը, կարմիր վարդն եմ, արի՛»[1],
Ջանք արել, այգի եմ գցել, սրտիս բարը մոտ չեկավ:

Հագին կանաչ, կապույտ ու ալ. «Ուրիշ երանգ եմ» ասաց,
Իլլահի« մուխամազ[2] կերգի «Ես ուրիշ հանգ եմ» ասաց,
Ձեռքին սանթուր ու քամանչա «Մի ուրիշ չանգ[3] եմ» ասաց
Երեքն էլ լարել չկարցավ, սազիս վայել խաղ չեկավ:

Ջահել, անփորձ աշղին գերող սիրո վրան է յարս,
Սերն ինձ այրեց ու խորովեց, էդպես վառման է յարս,
Խոսքն՝ շաքար, լեզուն մեղր, ինչ աննման է յարս,
Պռոշներին մեղր է քսած, համը մեր քիմքին չեկավ:

Ես լավ գիտեմ քո ծագումն, հուրիի զարմից ծնված,
Մատիդ ոսկյա մատնիք հագած, ձեռքդ՝ հինայով ներկած,
Սուրբ Կարապետի[4] շնորհած խո՛սքով դառնանք երդված,
Սայաթ-Նովա, նամակ գրիր, պատասխանը մեզ չեկավ:


  1. Բնագրի համապատասխան տողում մեկ պակաս վանկ կա:
  2. Իլլահի, մուխամազ - աշուղական երգի տեսակներ են:
  3. Սանթուր, քամանչա, չանգ - երաժշտական գործիքներ են:
  4. Բնագրի «Չանգլու-փիրը», ինչպես նաեւ թարգմանության «ս. Կարապետը»՝ Հովհաննես Մկրտչի մականուններն են