Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լերմոնտով Մ. — Մեռնող գլադիատորը
Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ
Ցնծում է Հռոմն ահեղադղորդ։ Ու հանդիսավոր
Ծափերի ձայնից թնդում է հսկա կրկեսը մոլի։
Եվ ընկած է նա լուռ ու միայնակ, կրծքից
վիրավոր
Եվ խարխափում են ծնկները փոշոտ ու
արյունալի։
5
Եվ իզուր է նա պղտոր հայացքով գթություն
հայցում,
Արյունռուշտ արքան և սենատորը նրա շողոքորթ
Սովոր են ծափե՛լ հավասարապես թե փառք,
թե անկում,
Ի՞նչ փույթ ամբոխին մեռնող մի ստրուկ, մի
ըմբիշ խոցոտ։
Անարգված է նա, որպես խեղկատակ, մոռացված
արդեն,
10
Հոսում է կրծքից արյունը կարմիր — վայրկյանը
վերքին․․․
Բայց ահա լուսե մի հիշողություն ուղեղում
զարթնեց,
Հոսում է ահա Դունայն հայրենի իր հոգու միջից...
|
|
Եվ տե՛սնում է նա երկիրն հայրենի, իր կյանքը
ազատ,
Տե՛սնում է նրանց, որ թողե՛ց մի օր ռազմի
գնալիս։
15
Տեսնում է հորը՝ դողդոջ ձեռքերը դեպ իրեն
պարզած
Կանչում է իրեն ձայնով մտերիմ, տխուր,
անձկալի...
Տեսնում է սիրած երեխաներին, փոքրերին
պաշտած․
Բոլորն էլ իրա դարձին են նայում, ավարին,
փառքին...
Բայց իզուր ահա որպես մի ստրուկ, մի գազան
սաստած,
20
Մեռնում է նա լուռ, ամբոխին ի տես, շվայտ
հաճույքի
Առարկա դարձած մի վայրկենական...
Մնա՛ս բարով, Հռո՛մ, մնա՛ս բարով երկիր
իմ հայրենական․․․
|
|