Jump to content

Լոնդոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 318 ]

ԼՈՆԴՈՆ


Այն — Լո՛նդոնն է, ցնո՜րք չուգուն ու երկաթե.
Այնտեղ հեծում է հանքն ահագնազարկ մուրճից․
Այնտեղից են մեկնում նավերը — ո՜վ գիտե՝
Դեպ ի՞նչ անլույս ծովեր ու արկածներ վերջին։

5 Կայարաններ տխուր, ուր կարոտի բոցում
Դողդողում են գազի լապտերները կորգիծ,
Ուր ձանձրույթի ահեղ հրեշներ են ճչում
Վեստմինստերյան դաժան ժամացույցի զարկից։

Ու լապտերներ, Թայմզի երկայնքն ի վար շարած,
10 Որ անձրևի կազմած լճակներում լեղի
Օրորվում են, որպես ջրահեղձ ու մեռած
Նավազների զարհուր ուրվականներ դեղին։
Եվ հարբածի երգեր, ու պոռնիկի քրքիջ,
Ու պանդոկի պատին — բախտանմահ գրեր,—
15 Եվ հանկարծ — մա՛հն ահա, որպես մի հյուր

անկոչ․․․

Այն — Լո՛նդոնն է՝ ցնորք, որ կրում ես քո մեջ։