— Բացե՛ք, մարդիկ, ինձ. — տխուր ժամին այս
Բախում եմ դուռ ես ու պատուհան։
Բացե՛ք, մարդիկ, ես — ձմռան քամի՛ն եմ,
Մեռած տերև եմ հագել ահա։
5
— Մտի՛ր ազատ դու, քամի, մեր տունը,
Ապրի՛ր ձմեռը ծխնելույզում.
Դու մեզ ծանոթ ես, քեզ ընդունում ենք,
Օ, ցուրտ քամի, քեզ — ողջո՜ւյն, ողջո՜ւյն։
— Բացե՛ք, մարդի՛կ, ես — երկար ու մանր 10
Անձրևն եմ՝ թեն մի հագուստ հագած.
Ինձ միշտ ծածկում է հեռվում տումանը
Ու շուրջս մերկ է, տերև չկա։
— Մտի՛ր ազատ դու, անձրև, մեր տունը,
Մտի՛ր, о ցո՛ւրտ դու, մտիր հատու։ 15
Ազատ մտնեն թող մշուշն ու թոնը —
Հազար ծակեր կան խոնավ պատում։
— Բացե՛ք, մարդի՛կ, ձեր դռան փեղկերը․
Բացե՛ք, ես ձյունն եմ ճերմակ ու ծեր։