Jump to content

Լուսանկար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԼՈՒՍԱՆԿԱՐ


Կանգնած է ահա, մազերը խռիվ, ջրվեժի ափին
Մի երիտասարդ։— Ողջունում է նա, գլխարկը ձեռին,
Շաչող ջրերին։—
Քնա՛րն է միայն պակասում նրան... Օ, հասի՛ր, Մուսա
Եվ հանձնի՛ր նրան քնար դողդոջուն, որ դառնա

պոետ