Լուսնահաչ
Արտաքին տեսք
Լուսնահաչ
— Հայրի՛կ, ինչո՞ւ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նըրան։
— «Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս,
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի՝
Լույս գիշերը դուր չի գալիս։
Բայց լուսինը խոմ չըգիտե՞,
Որ իր վրա հաչողներ կան,-
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան։
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վըրա զուր հաչողներին»:
1885