Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԼՍԱՐԱՆ
Այն ի՞նչ տուն է, այն ի՞նչ տեղ է,
Որ մարդով լիք է,
Որո մեջը ամենայն օր
Ձայն, աղաղակ է։
5
Լսարանն է այն
Ընտիր տեղը,
Ուր արմատ կարձակե
Գիտության ծառը։
Լսարանում Ռուսաստանի
10
Խոր-խոր քունջերից
Հավաքված են պատանիներ
Ամենայն ազգից։
Նոցա անունն ուսանող է,
Թեև անունն
15
Շատ ժամանակ
Խաբել էլ գիտե։
Այնտեղ այգուն շտապում է
Աշխատասերը.
Արևծագին քաղցր քնով
20
Քնում է ծույլը:
Կըգան վարդապետք
Մին մինի հետքից,
Աջխատասերք կփրկվեն
Տգիտութենից։
25
Վարդապետները ամեն օր
Նոր-նոր բան կասեն,
Ուսանողաց առաջիցը
|
|
Նոր լույս կվառեն։
Ծույլը զրկված է
30
Նաև սորանից,
Նա չգիտե այն բաները
Բացի յուր խաղից։
Լսարանը նոր ծնող է
Ուսանողներին,
35
Բարվոք ապրել սովորցնում է
Աշխատողներին։
Օրհնյալ լինի քո սահմանողը,
Թող սուրբ լինի
Մեզի համար
40
Եվ նորա հողը։
|
|