Jump to content

Լքյալը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԼՔՅԱԼԸ


Տերեւների դողի մեջ հույսը իրեն
մանրում է։
Դու ինձ տարել, դրել ես նժարի մեջ
Հուդայի։ (Ողբում է սիրտս)։
Ծիծաղում են ինձ
վրա,
հռհռում են անխնա,
ես՝ ծաղրական մի մոգպետ,
ծաղր-ծանակն
աշխարհի,
տրտմաթախիծ մի սֆինքս,
կիսով ցավ եմ, կիսով՝ լույս,
ես փախչում եմ աշխարհից,
ինքս ինձնից,
քեզանից,
ես ամեն ժամ փախչում եմ,
        բայց գալիս է,
չի լքում արնամահիկ քրքիջն ինձ։
Անգութ, անշունչ եւ անկենդան
ժայռերում
ես ուզում եմ ջախջախվել,
ես ուտում եմ արցունքներս։

Մի կարմիր շոր եմ կապում
ծառի ճյուղից
սրբացած՝
չմոռանա Աստված քեզ։