Jump to content

Խաղաղություն (Վարդան Հակոբյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ


Երբ կանգնեցի կանաչների մեջ,
նկատեցի հանկարծ, որ
խանգարում եմ մրջյուններին,
արգելակում արդար ելումուտը նրանց։ Եվ
իսկույն հեռացա, այնպես, որ խոտի
տերեւները չշարժվեն։

Արեգակը դեռ նոր էր ծագում։