Jump to content

Խայթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽԱՅԹԸ


Սերը, երեւի, մեղու է վայրի,
Խայթեց ու անցավ։
Մեղուն, ասում են, շատ կարճ է ապրում
Խայթելուց հետո։
Չեմ հանի խայթը, որ իմ ցավի մեջ
                        դեռ երկար մնա
Իմ սերը վայրի,
Ու ցավը կյանքի նման երկարի։