Jump to content

Նրա համար է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Նրա համար է լեռը բարձրանում,
Որ ավելի խոր ձորը երեւա.
Նրա համար է ձորը խորանում,
Որ լեռն ավելի բարձր երեւա։
Ո՜նց կուզենայի, իմ լեռ ու ձորեր,
Ձեր դաշնությունը իմ հոգուն տայիք,
Ձորերի նման խորանայի ես
Ու բարձրանայի լեռների նման։