Խաչունց աղբյուրը
Արտաքին տեսք
- Հայրս ասաց` Խաչունց աղբյո՞ւր, չէ՜, Խաչունց... ջրափո՜ս գրիր, տղա՜ս...
- ...Քանզի մոլուցքը անձնական շահի
- Բերում է իր հետ բիրտ ժամանակներ,
- Եվ ավերակված երազ-աշխարհիս
- Խաչունց աղբյուրից ոչինչ չի պահել...
- ...Քանզի մոլուցքը անձնական շահի
- Հայրս ասաց` Խաչունց աղբյո՞ւր, չէ՜, Խաչունց... ջրափո՜ս գրիր, տղա՜ս...
Անտառի եզրին մի աղբյուր կար ջինջ,
Որ խոխոջում էր անվերջ, ամեն օր,
Անցնող-դարձողին համբույր էր տալիս
Իր եդեմական, քնքուշ շուրթերով:
Եվ կարկաչում էր նա գիշեր ու զօր,
Ձայնում էր ծանոթ-անծանոթներին,
Նրա կարկաչին մանկուց եմ ծանոթ,
Մանկուց է տիրել նա իմ սիրտ-հևքին:
Դրա համար էլ որքան հեռացել,
Այնքան ավելի սիրել եմ նրան,
Ու իմ հոգու մեջ միշտ վառ եմ պահել
Խաչունց աղբյուրի անունը պայծառ...
1977, Դիլիջան