Խելոք խոսք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դեպի Մամոնան Խելոք խոսք

Ալեքսանդր Ծատուրյան

Իդեալ


Խելոք խոսք


Երբ խելազուրկը խելք է քարոզում,
Լալիկն ուզում է ծաղրել հռետորին,
Բըլբուլի մասին ագռավն է խոսում,
Սոխն էլ «հոտա՜ծ» է կոչում սըխտորին.
Երբ քոռը լույսի դասեր է տալիս,
Էշն էլ ուղտին է գըցում մասխարա,—
Այս խելոք խոսքն է միշտ միտըս գալիս.
«Քաչա՛լ, դեղ ունես, քո՛ գըլխին արա»…