Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՆԱՄԱԿԱԼԻ ԽՐԱՏՆԵՐԸ
Նվեր բարեկամական օր. Մարիամին
Քընե՛, խո՛ր քընե՛, ասում է օտարն,
Ծանրացած աչքերըդ ինչո՞ւ ես բացում,
Մըտքեդ հանե՛ քու մայրենի աշխարհն,
Օրըդ մի՛ սևցնիլ դու ունայն լացում:
5
Մոռացի՛ր նախնյաց քու սուրբ պատմություն,
Որի էջքերով քեզ է ավանդած
Հարազատ հողիդ սուրբ ժառանգություն,
Որ խաբեությամբ իմ ձեռքն է անցած։
Հընավանդ կրոնքդ ուրացի՛ր, մոռցի՛ր,
10
Եվ իմ տաճարը մըտի՛ր անկասկած,
Այն տեղ <դու ինձմեն> փաստերով ուսի՛ր
Քու լույս հավատը անվանիլ հերձված։
Փակած դռները քու դպրոցներին,
Մըտի՛ր իմ դպրոց, եղիր աներկբա,
15
Որ կարճ միջոցում քու զավակներին
Կըդարձնեմ մի մի Մերուժան, Հուդա։
Բազկիդ մեջ, գիտեմ ուժ կա բավական,
(Նորան դարանած կամ բոլոր տարին),
Ես քու ձեռքն կուտամ սոսկալի մական,
20
Որ հայիդ ձեռքով ջարդեմ հայերին։
Ինչո՞ւ է քեզ հող, ա՛ռ կազ ու կըշիռ,
Դիզե գանձ ոսկվո և վարե կյանք զեխ,
Եղիր մեծատուն անառակ, արբշիռ—
Ի՛սկ և իսկ այդ է հայի մահադեղ։
|
|
|
|