Jump to content

Տասնապանյա պատգամք Հայաստանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 219 ]

ՏԱՍՆԱՊԱՆՅԱ ՊԱՏԳԱՄՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

I



Ե՛ս եմ Հայաստան՝ քու հարանց աշխարհ,
Ուրիշ հայրենիք չի կա քեզ համար։

II



Իմ մեջ որոնե՛ միայն ապաստան,
Որ չի մատնըվիս անդարձ կորստյան։

III



5 Ջանա՛, աշխատե՛, հավաքե՛ շատ փող,
Իմ մեջ ունեցի՛ր շենք, կալվածք ու հող։

IV



Օտարի հողին մի՛ հետամըտիլ,
Բայց քու երկիրն էլ նոցա մի՛ մատնիլ։

V



Հիշե՛ հին դարուց գոված քաջությո՛ւն,
10 Անմահ քու նախնյաց զենքի հմտություն։

VI



Մահե մի՛ սարսիլ, մի՛ խնայիլ արյուն,
Որ որդիդ գտնե սուրբ ազատություն։

VII



Դրախտի մեջ ստացած Աստուծո լեզուն
Անկորուստ պահե՛, միշտ քու բերանում։

VIII



15 Սիրո խառնուրդ կապք թույն են հայության,
Ավերողք, քանդողք հիմունք ազգության։

[ 220 ]

X



Տիվ, գիշեր թո՛ղ հայք մեկ աղոթք կարդան—
«Աստված մեր՝ փրկե՛ մեր սուրբ Հայաստան»:

IX



Մի՛ կտրիլ հույսդ իմ վերականգնման,
5 Հայի Աստվածը հսկե իմ վըրան։