Jump to content

Խնձորենի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՆՁՈՐԵՆԻ


Մի ծառ եմ ես մի օր տնկել
Մեր տան բակում, առվի ափին,
Տե՛ս, նա հիմա կանաչ հագել,
Զով է անում շոգին, տապին։

Եվ ուրախ եմ, անչափ ուրախ,
Որ մեծացել, ծառ է դարձել.
Կարմիր-կարմիր խնձորները
Արեւով են ասես լցվել։

Այդ ծառի պես ես էլ կուզեմ
Բարիք տալ միշտ, լինել խոնարհ,
Արեգակի ոսկով օծվել,
Հովերի հետ անվերջ խաղալ...