Ուղեկցեցի առվակին, Տարա հեռու մեր այգին։ Թուփ ու ծառի փաթաթվեց. Ծաղիկներին բույր տվեց։ Երգեց այնքան, կարկաչեց, Որ մայր այգին կանաչեց։ -Այդպես է միշտ, Նաիրիկ, Իմ լավ, խելոք իմ բալիկ։ Խնդությունը բալիկի Կյանք է տալիս մայրիկին։