Մարդիկ գալիս են մինչեւ ծնվելը.
ծնվելուց հետո միայն գնում են,
Մեկին՝ մի վայրկյան, մյուսին՝ տարիք,
մեկին էլ գուցե մի դար է տրվում,
Աստծո գործն է՝ թե երբ եւ ինչպես...
հավերժի քնով մի օր քնում են,
Շատ լինի, թե քիչ, մեկ համարեցեք,
քանզի ամբողջը մի պահ է թվում։