Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԽՈՀ
Մանկան երազի նման միամիտ
ու արեւոտ եմ
երազի նման։
Մանկան կարոտի նման իմաստուն
ու արցունքոտ եմ
կարոտի նման։
Խաղից խռոված մանկան պես անմեղ
ու մեղավոր եմ
ես մանկան նման։
Որքան էլ սրտիդ ես կպած լինեմ,
ծունկդ բա՞րձ կանես
մայրիկիս նման։
|
|