ԱՄՆ-ի Արեւելյան Շրջանի եւ Կանադայի
Կիլիկյան թեմի Առաջնորդ, Արցախի մեծ բարեկամ
Բարձրաշնորհ Տ. ՄԵՍՐՈՊ ԱՐՔ. ԱՇՃՅԱՆԻՆ
Հավատ ու սեր անապական... Տիրոջ աչքով
Մեր սուրբ լերանց գմբեթներին հուրն է խնկում,
Ասես Հայոց Արեւելից կողմանց կանչով
Մոմի բոցն է ամեն քարի վրա ծաղկում։
Մանանայով օծվեց օրը ավետաբեր,
Թշնամաց դեմ՝ շողը սրի շեղբի փոխվեց,
Ավարայրված իմ Արցախում, օրհնանք քեզ, Տեր,
Հայկան նետի ու հաղթության երգը կոփվեց։
Արցախը՝ վեհ, յուր լերանց պես միշտ անսասան
Եվ զավակաց երգ ու զենքով՝ անհաղթ ու կուռ.
Մեծ Մեսրոպից մինչ Մեսրոպը մեր Սրբազան
Արցախա տան խոսքն է հնչում աստվածալուր։