Խոտ սերմողը վարկ է ստանում
ԽՈՏ ՍԵՐՄՈՂԸ ՎԱՐԿ է ՍՏԱՆՈԻՄ
Խոտի սերմացվի պահանջը շատ է։ Յոնջա, կորնգա ուզող շատ կա, այնինչ սերմացուն հերիք չի անում։
Այղ սերմացուն ձեռք է բերվում ուրիշ տեղից և մինչև մեր գավառ հասնելը թանկանում է, որովհետև փոխադրման ծախսը ընկնում է գնի վրա[1]։
Բացի այդ, դրսից սերմ բերելը այնքան էլ ձեռնտու չի, որովհետև անծանոթ տեղի սերմացուն շատ անգամ մեր գավառում լավ արդյունք չի տալիս։
Դրա համար էլ մենք պետք է աշխատենք յոնջայի և կորնգայի սերմացուն մեր գավառում ստանալ։ Շատ գյուղերում են կորնգա ցանում, և քչերն են մտածում սերմ պատրաստելու։ Խոտի կարիքը շատ է, դրա համար էլ խոտատերը սերմացու չի ուզում պատրաստել։
Խոտ ցանողը կարող է գարնանը փող ստանալ և աշունքը փողի դիմաց սերմացու տալ։ Օրինակ՝ մեկը կես օրավար կորնգա ունի, տարվա վերջին կարող է տալ 15 փութ կորնգայի սերմ։ Այդ գյուղացին կարող է տարվա սկզբին հողբաժնից կամ վարկային ընկերությունից փող ստանալ և աշունքը սերմացուն տալ։
Եթե այսպիսի գյուղացիներ կան, պետք է դիմում տան հողբաժնին, պայմանավորվեն, փողը ստանան և հետո էլ սերմացուն տան։ Դրանով և օգնած կլինեն իրենց հարևաններին, որոնք սերմացու չունեն, չեն կարողանում խոտ ցանել։
Այս տարի էլ մրցանակաբաժանում է լինելու։ Շատ սերմացու տվող գյուղացին լավ մրցանակ կստանա, մանավանդ, երբ նրա տված սերմացուն ամենից լավը լինի։
Կորնգա Սիսիանում ավելի շատ են մշակում, հերթը Սիսիանի գյուղացիներինն է, նրանք պիտի օրինակ լինեն, մանավանդ Բնունիսը, Ախլաթյանը, վարկի դիմաց կորնգայի սերմ տալով հողբաժնին կամ վարկային ընկերություններին։
- ↑ 1