Խոր են քո հուր աչքերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նետում ես ոսկի նետերըդ Խոր են քո հուր աչքերը (Տրիոլետ)

Վահան Տերյան

1917
Հրով արթնացած սիրտըս
[ 223 ] 9

***

Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

[1917]