Jump to content

Խրատ (Սմբատ Շահազիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Խրատ


Ես ձեզ ցավում եմ, դուք մի՛ հետևեք
Գիշերաշրջիկ անառակներին,
Որոնց մեռելոտ անձը կիսաբեկ
Լողում է անկյանք ախտերի ծոցին.

5 Որոնց արհեստն է նշավակ հաղթություն՝
Խլել ամոթը ողջախոհ կուսի,
Եվ որոնց կյանքի գործունեություն
Անմիտ ցնորք է, հավասար զրո՛յի։

1854 թվին
Կուսկով դաստակերտում