Jump to content

Ծածափ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ծածափ


Ծածափ կանի իմ բալեն,
Թռվռալեն, խնդալեն.
― Ծա՜փ, ծա՜փ, ծա՜փ,
Ես քու էս չաղ-չաղ
Թաթերին մատաղ։

Ծածափ կանի, պար կգա,
Բալիս պես պարող չկա.
― Պա՜ր, պա՜ր, պա՜ր.
Ես քու էս ղոչաղ
Տոտերին մատաղ։

Ծածափ կանի ծիծաղով,
Երգ ասելով ու խաղով,
― Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն.
Ես քու կլպլտան
Սուր լեզվին ղուրբան։

Ծածափ կանի՝ ծափ-ծփոց,
Սա չգիտե լաց ու կոծ,
― Պա՜հ, պա՜հ, պա՜հ,
Ես սրա ուրախ
Արևին մատաղ։