Պապար

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծածափ Պապար

Հակոբ Աղաբաբ

Տո-տա․․․


Պապար



(Ժողովրդական)



Պապա՜ր, պապա՜ր, սիրուն ջա՜ն,
Ձենիդ մատաղ, կչկչան,
Պապար արա, զորանաս,
Լացն ու կոծը մոռանաս։

Երկու թխլիկ թաթերով
Ծածափ արա, համ պապար,
էս քու թմբլիկ տոտերով՝
Համ թռվռա, համ ծածառ։

Պապար արա, զորանաս,
Լացն ու կոծը մոռանաս,
Ուրախ օրով մեծանաս,
Կարմիր արև ունենաս։

Պապա՜ր, պապա՜ր, այ բալա,
Պապար արա, բլբլա,
Տված կաթս քեզ հալալ,
Ջա՜ն, իմ ազիզ դու լալա՜։