Ծաղիկներ էր պապս բերում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աչքերիս մեջ բուսել են ծաղիկներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Ծաղիկներ էր պապս բերում)

Վարդան Հակոբյան

Աշնան անձրեւի թելերով բարակ
***

Ծաղիկներ էր պապս բերում,
Ծաղկին տված տաքն ափերի.
Գարունը գար՝ չէր համբերի,
Ծաղիկներ էր պապս բերում։
Համբուրում էր իմ աչքերում
Կրկնությունը իր պապերի.
Ծաղիկներ էր պապս բերում,
Ծաղկին տված տաքն ափերի։