Աշնան անձրեւի թելերով բարակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ծաղիկներ էր պապս բերում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա՝ Աշնան անձրեւի թելերով բարակ

Վարդան Հակոբյան

Մայրամուտներին, երբ դու հոգնում ես
***

Աշնան անձրեւի թելերով բարակ
Օրը անմոռաց երգեր է ասում,
Երգի բառերը կարոտ են հյուսում՝
Աշնան անձրեւի թելերով բարակ։
Երգը սրտի մեջ ապրում է այնքան,
Որքան երգի մեջ սիրտը՝ տաք, խոսուն.
Աշնան անձրեւի թելերով բարակ
Օրը անմոռաց երգեր է ասում։