Jump to content

Ծաղկի անունից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԾԱՂԿԻ ԱՆՈՒՆԻՑ


Քամին քամի չէ, խաբկանք է գուցե։
Ինչ որ է։ Մի օր կտանի լուսե
         Իմ թերթիկները,
Մի օր՝ ցողունը...
Քամին խղճուկ է, խեղճ, ողորմելի՝
Ինքն իր նման...
Ինձանից հետո
Անունս պիտի
Ծիլեր արձակի արմատիս վրա։