Jump to content

Ծառերի զարթնող

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ծառերի զարթնող շրշյունների մեջ
Արեւի շռայլ բուրմունք ու խինդ կա,
Ու գեղեցիկ է օրը լեռներում՝
Անհոգ աղջկա ծիծաղի նման.
Դու իմ սրտի մեջ ծաղկում ես,
                         աշխա՛րհ,
Բարի լույս դառնում շուրթերիս վրա...