Jump to content

Ծառի եղբայրն եմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ծառի եղբայրն եմ
Եվ միանգամից գնում եմ ահա
         Երկու ճանապարհ.
Սաղարթով դեպի երկինքն եմ գնում,
Արմատով՝
Դեպի ընդերքը հողի։
Ես միանգամից գնում եմ ահա
          Երկու ճանապարհ։
Եվ ինչ իմանաս՝
Արմատ ու սաղարթ այդպես գնալով
          Հեռանո՞ւմ են, թե
Ավելի շատ են մոտենում իրար։