Ծերուկի երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ծերուկի երգը

Ալեքսեյ Կոլցով

Թարգմանությունը՝ Ալեքսանդր Ծատուրյանի


Ծերուկի երգը


Կառնեմ, կըթամբեմ
Նըժույգն իմ վազուկ,
Թեթև կըթըռչեմ,
Բազեից թեթև։

Կանցնեմ ծով, ցամաք,
Հեռու աշխարհներ,
Ու ետ կըբերեմ
Իմ ջահել օրեր։

Կոկված դուրս կգամ՝
Կըտրի՜ճ առաջվան,
Նորի՛ց դուր կըգամ
Սիրուն աղջկան։

Բայց ա՛խ, ո՞նց հասնես
Անցածի՜ հետքից.
Արև չի ծագում
Մայր մըտած տեղից։