Jump to content

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 15, 2017 թ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հակոբ Աղաբաբ՝ «Ոզնի»

Գունդ ու կծիկ,
Փշերդ ձիգ.
Այ ոզնի,
Դունչդ փորիդ
Ու ոտներիդ
Կհասնի։

Երբ կծկվես,
Գունդ կդառնաս
Կլորիկ,
Երբ կձգվես՝
Կերկարանաս
Սլուլիկ։

Դու մի պստիկ.
Բայց թշնամիք
Շատ ունես,
Ու էդ հալին՝
Շատ-շատերին
Կհաղթես։

Էդ փշերդ,
Սուր բզերդ
Անհամար,
Քեզ կպահեն,—
Զենք ու զրահ են
Անհամար: