Jump to content

Կաղապար:Շաբաթվա ստեղծագործություն/Շաբաթ 7, 2017 թ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հովհաննես Թումանյան

Հայոց վիշտը

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին: