Կանանչ ախպեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Ուրագ ու սղոց Կանանչ ախպեր

Հովհաննես Թումանյան

Ծույլ աղջիկը



ԿԱՆԱՆՉ ԱԽՊԵՐ


Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։


1907