Jump to content

Կանաչ հրդեհը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Կանաչ հրդեհը վաղուց է մարել
                        հեռու անտառում.
Եղեւնիներն են մնացել միայն
Այն կրակներից,
Որ բնությունը
Անթեղում է իր ձյուներում, ասես
Գալիք գարնանը աշխարհը նորից
Կանաչ հրդեհով վառելու համար...