Լուսինը, ինչպես բյուրեղյա մի գունդ Իջել է բարդու կանաչ կատարին։ Եվ բարդին լուռ է, չի շրշում բարդին... Գլուխը շարժի՝ Լուսինը հանկարծ կընկնի, փշրվի։