Jump to content

Կանցնեն օրերն, Անուշ ջան...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Կանցնեն օրերն, Անուշ ջան...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 295,
ծ. ― էջ 637



* * *


Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։

5 Ցավը՝ անտակ ծովի պես,
Սերը՝ անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի՝
Անբախտ Սայաթ-Նովի պես։

1917