Jump to content

Կատուն և շունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կատուն և շունը
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 59։


ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ



Կատուն նստել է քարին,
Լուռ նայում է նկարին։

...Հեռվում կատու նկատած
Շունն աչքերը լայն բացել,
Եվ պատրաստվում է ցատկել
Այդ... յուղաներկ նկարից։

...Զարմանում ես ակամա`
Կատվի հանգիստ պահվածքից։

12.02.2023, Երևան, Արաբկիր
04.03.2023, Երևան, Արաբկիր