Jump to content

Կարթաթելը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿԱՐԹԱԹԵԼԸ


Արեւն իր շողը նետեց գետի մեջ,
Բայց գետի խորքում
                մարեց խայտանքը.
Տխուր էր ձուկը,
Կարթաթել էր թվում շողը։
Տխուր էր ձուկը։
Շողը տխուր էր։
Իսկ գետը խոսել չէր կարողանում։