Jump to content

Կարճատև մարտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարճատև մարտ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 155։


ԿԱՐՃԱՏԵՎ ՄԱՐՏ


                              8 հունվարի 1994 թ., Ներքին Սեիդահմեդլի։
                                          Ծանր վիրավորվեց 4-րդ վաշտի
                             քաջարի հրամանատար Ժիրայր ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ,
                      զոհվեցին դասակի հրամանատար Կարո ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
                                      և շարքային Արմեն ԲԱԲԱՅԱՆԸ։
                        Հրազենային ծանր վնասվածք է ստացել ևս 8 զինծառայող։

Իմ դեմ դաշտն է աղմկոտ՝
Մա՛հ, կոտորա՛ծ, արյո՛ւն,
Զենքերն իրար են խառնվել
Անհավասար մարտում։

- Արմենն ընկա՜վ,- Կարոն էր,-
Իսկույն առաջ նետվեց։
Հրազենից այդ պահին
Մի կարճ կրակահերթ
Նրան գետնին տապալեց
Ու նա պառկեց հանգիստ՝
Անէացած աշխարհի
Աղմուկից ու... բախտի՜ց։

Տղաները վազեցին.
-Նահանջո՜ւմ են, հասե՛ք...
-Լրբի լակո՛տ,-Ժիրայրի
Հրազենը խոսեց,
Ու փռվեցին թուրքերը,
Սակայն վերջին պահին
Վիրավորեց նռնակը
Հրամանատարին։

... Քիչ անց մարտն ավարտվեց,
Մի կարճ խաղաղություն
Մթնշաղի հետ ծածկեց
Այգի, փողոց ու տուն։

23.07.95, Ստեփանակերտ (ԿՊՇ, գործող բանակ)