Jump to content

Կարոտ (Արիս Արսենի)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կարոտ
Աղբյուր՝ Երկերի ժողովածու, գիրք առաջին (բանաստեղծություններ և պոեմներ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 25)։

ԿԱՐՈՏ


        Սոցիալիստական աշխատանքի հերոս,
                        խաղողագործուհի
               Լենա ՋԱՎԱԴՅԱՆԻ հիշատակին

Խաղողայգում լույսը բացվել,
Խաղողայգին քեզ երազել
Կարոտով անքուն,
Եկել` վազի կանաչ կանչով
Ու ողկույզի լույս ճաճանչով
Ձուլվել ես այգուն:

Գարնան հևքին, ձմռան ցրտին,
Սիրտդ տված վազի սրտին`
Հողը փայփայել,
Ու անարատ քո քրտինքով,
Ողկույզների լույս-ստինքով
Կա՜մք ես արարել:

...Կյանքդ համակ տառապանք էր,
Տանը, այգում` լուռ տքնանք էր,
Մաքո՜ւր էր ու... հին:
Վաղուց է` ինչ էլ այգում չես,
Բայց վազերը հիշում են քեզ`
Քուն` թե արթմնի:
1981, Մարտակերտ