Կը հիւսեմ երգեր
ԿԸ ՀԻՒՍԵՄ ԵՐԳԵՐ.
Բարձի՜ր ուսերիս քո բեռը—կսկիծ
Ողբերն ու ճիչեր անհուն տանջանքիդ,
Վհատ կասկածդ և սրտիդ անբիծ
Բոլո՜ր ցաւերը և խաչը կեանքիդ:
Թող կաթիլներով՝ ճնշման կապանքից,
Կթեն սըրտիս մէջ տենչերդ մարած,
Տգէտ խաւարում, գլխիդ անձկալից
Ըմբոստ խլտման ծիլերը խամրած:
Ես քո սար բեռան հլու բեռնակիր,
Կը սուզուիմ վշտի անյատակ ծովում,
Իսկ դո՛ւ աշխարհում նորից արծարծիր՝
Սուրբ աղատութեան իդէալի երդում...
Եւ երբ ցաւի տեղ այդ ազատութեան
Տեր եհրճուանքը երկրի երեսին՝
Փշրին շղթաներ, բանտ ու կախաղան,
Հնչեն շեփորներ նոր արշալոյսին...
Այն ժամ լեռ-բեռդ անյատակ ծովի
Խորունկ խորքերում վշտիս հետ թաղած՝
Ես վեր կը թռչեմ, կը փարուիմ հովի,
Ալու թևերին՝ թե՜թև, թև առած:
Կը հիւսիմ երգեր՝ ազա՜տ օրերի
Անմահ, ոգեշունչ, բողբոջ յոյսերից,
Կերգեմ նոր հիմնը—հաւասարների,
Լոյսի ծնունդը՝ բղխած խաւարից: