Jump to content

Աշուն (Շուշանիկ Կուրղինյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇՈՒՆ.


Կանաչ ծառի,
Ժիր ծիծառի
Լռեց գողտրիկ մեղեդին.
Ցեխոտ հողում
Ցուրտն է թաղում
Չքնաղ գարնան անշունչ դին:
Մերկ անտառին
Աստղը լռին
Դժկամ ցոլքով վայր նայեց.
Սգաւոր բուն
Ա՜խ, օրնիբուն
Ունայն փառքին զի՜լ վայեց...
Բայց իմ հոգին
Թափով ուժգին
Եթերի մէջ է վազում
Ամպին անբոյր
Տալով համբոյր
Ծաղկոտ գարուն երազում...