Կիսված մարդ եմ, Կիսված մարմին Ու կիսված սիրտ, Կիսված հոգի: Իսկ զավակս Օտար ափում Կրկնակիսված: Նա ինձանից Միայն հեռու Պիտի փախչի: Բազմակիսված, Կոտորակված Տեսնես նա դուռ Դեռ կհասնի: